Главная » 2010 » Մարտ » 31 » ԴԱՎԻԹ ՍԻԼՎԱ – «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴԻ» ԹԻՎ ՄԵԿ ՆՊԱՏԱԿԸ
18:29
ԴԱՎԻԹ ՍԻԼՎԱ – «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴԻ» ԹԻՎ ՄԵԿ ՆՊԱՏԱԿԸ

Դեռ այս մրցաշրջանի ավարտին 9 տուր կա, բայց «Ռեալը» արդեն իսկ սկսել է նախապատրաստվել և ծրագրեր մշակել գալիք մրցաշրջանի համար: Թիմի ղեկավարությունը սահուն քայլերով առաջ է շարժվում, բայց նրանց գործողություններում չի նկատվում շտապողականություն: Ներկա դրությամբ ակումբի ղեկավարների թիվ առաջին նպատակը «Վալենսիայի» և Իսպանիայի հավաքականի խաղացող Դավիթ Սիլվային ձեռք բերելն է: Պելեգրինին շատ է ցանկանում ուժեղացնել դաշտի կենտրոնը և այդ դիրքում միայն տեսնում է Սիլվային:    

 

Վերջին խաղերում պարզ է դառնում, որ թիմի թույլ օղակներից մեկը հենց դաշտի կենտրոնն է:  Ակումբը չի ցանկանում ռիսկի դիմել, քանի որ պարզ չեն դեռ թիմի ներկայիս ֆուտբոլիստների ցանկությունները` կապված գալիք մրցաշրջանի հետ: Շատ է խոսվում այն մասին, որ ամռանը կարող է թիմը լքել փոխավագ Գուտին: Վերջերս սկսել են տարածել լուրեր, որ Լասը նույնպես կարող է հեռանալ թիմից և այլն:

 

Ինչ վերաբերում է  Սիլվային, ապա  նրանով «Ռեալը» վաղուց է հետաքրքվում: Նրա խաղը շատ է դուր գալիս Պելեգրինիին: Սիլվան մոտ էր Մադրիդի տեղափոխվելուն դեռ անցած ամառ, բայց «Վալենսիան» չցանկացավ հրաժարվել իր առաջատարի ծառայություններից: Բայց սպասվում է, որ գալիք ամառ «Ռեալը» ամեն մի փորձ ձեռնարկելու է Սիլվային գնելու համար: Ներկա պահին Սիլվայի տրանսֆերը 30 միլիոն եվոր է:      

 

Մեծ է ցանկությունը Սիլվային տեսնել «Ռեալի» մարզաշապիկով, բայց այս անգամ թիմի ղեակավարները չեն ցանկանում ավելորդ քայլեր անել, որպեսզի հերթական անգամ չձախողեն գործարքը:  Հիշեցնենք, որ խաղացողի գործակալները արդեն հանդիպել են Պարդեսայի հետ 2009 թվականի հուիսին և քննարկել են իրավիճակը և ինչպես հետո պարզվեց գործարքը չկայացավ:   

 

Խաղացողը ցանկանում է փոխել միջավայրը և արդեն սկսել է մտածել տիտղոսների մասին:  2008 թվականին Սիլվայով հետաքրքրվում էին մի շարք գրանդ ակումբներ, բայց ֆուտբոլիստը մնաց իր ներկայիս թիմում ` երկարաձգելով պայմանագիրը մինչև 2013 թվականը: Ներկա պահին նա տարեկան ստանում է 2,5 միլիոն եվրո: 

Դիտում: 655 | Ավելացրել է: MelIsh | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Գրանցվել | Մուտք ]