Главная » 2010 » Մարտ » 28 » Ռոբբենը կարող է չխաղալ Մանչեսթրի դեմ
16:03
Ռոբբենը կարող է չխաղալ Մանչեսթրի դեմ


Ինչպես հայտնի է երեքշաբթի և չորեքշաբթի օրերին կկայանա Չեմպիոնների լիգայի մրցաշարի 1/4 եզրափակչի հանդիպումները և մասնավորապես երեքշաբթի Մյունխենի "Ալյանզ արենա" մարզադաշտում միմյանց հետ կխաղան Բավարիան և Մանչեստր Յունայթեդը: Այդ հանդիպմանը կարող է չմասնակցել Բավարիայի հոլանդացի վինգեր Արյեն Ռոբբենը: Պատճառը Գերմանիայի Բունդեսլիգայի 28-րդ տուրում Շտուտգարտի հետ խաղի ժամանակ ստացած վնասվածքն է: Հոլանդացին վնասել է մկանը և ցավ է զգացել: Ռոբբենը իհարկե Բավարիայի առանցքային խաղացողներից է և մեծ կորուստ կլինի գերմանական ակումբի համար:
Դիտում: 715 | Ավելացրել է: MelIsh | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Գրանցվել | Մուտք ]