Главная » 2010 » Մարտ » 28 » Ռիբերին` Ֆերգյուսոնի նշանառության տակ
17:07
Ռիբերին` Ֆերգյուսոնի նշանառության տակ
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, այսօր Մանչեստր Յունայթեդի գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը անգլիական պարբերականներից մեկին տված հարցազրույցում իր հետաքրքրությունն է հայտնել ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրենկ Ռիբերիի նկատմամբ. "Ինձ դուր է գալիս Ռիբերիի խաղը: Ես գիտեմ, որ նա ցանկանում է խաղալ Իսպանիայի առաջնությունում, սակայն ես պայքարելու եմ նրա համար"-ասել է Ֆերգյուսոնը:

Բավարիան Ռիբերիի համար ցանկանում է ստանալ 70 միլիոն եվրո, մինչդեռ իրենք ֆուտբոլիստին Մարսելից ձեռք են բերել 40 միլիոն եվրոյով:

Մանչեստրի ղեկավարները նաև ցանկանում են օգտվել այն առիթից, որ Մանչեստրը ՉԼ-ի 1/4 եզրափակչում պետք է խաղա Բավարիայի դեմ և նրանք կփորձեն նախնական պայմանագիր կնքել ֆրանսիացի կիսապաշտպանի հետ:

Հիշեցնենք, որ Ռիբերիին ձեռք բերելու համար պայքարի մեջ են  մտել նաև Մադրիդի Ռեալը, Բարսելոնան և Չելսին:
Դիտում: 770 | Ավելացրել է: MelIsh | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Գրանցվել | Մուտք ]