Главная » 2010 » Ապրիլ » 1 » Ավանդական պարտություն
22:57
Ավանդական պարտություն




2011թ. Կանանց Աշխարհի գավաթ. Պորտուգալիա - Հայաստան 7:0

Մարտի 31-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականը անցկացրեց իր նախավերջին հանդիպումը 2011թ. կանանց Աշխրահի գավաթի ընտրական մրցաշարի շրջանակներում: Տոչա քաղաքում մեր ընտրանին հանդիպեց պորտուգալուհիների հետ և զիջեց 0:7 հաշվով: Հետ-տրիկի հեղինակ դարձավ Էդիտ Ֆեռնանդիշը, մեկական անգամ մեր թիմի դարպասը գրավեցին Սիլվիա Ռեբելոն, Կլաուդիա Նետոն, Սոֆիա Վիեյրան և Կարոլե Կոշտան:
Վերջին հանդիպումը ընտրական մրցաշարում Հայաստանի կանանց հավաքականը կանցկացնի օգոստոսի 28-ին Պորտուգալիայի հավաքականի հետ: 

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ 7:0 (5:0)
31.03.10. Տոչա, «Տոչա» սպորտային համալիր:
Գոլերը`
Էդիտ Ֆեռնանդիշ, 22, 49, 86, Սիլվիա Ռեբելու, 27, Կլաուդիա Նետու 33, Սոֆիա Վիեյրա, 40, 11մ, Կարոլե Կոշտա, 44
Մրցավար` Պաոլա Տորն (Շվեդիա)

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ` Նեյդե Սիմոեշ, Կարոլե Կոշտա (Օլիվեյրա Լեյտե, 46), Կիմբերլի Բրանդան, Սիլվիա Ռեբելու, Կլաուդիա Նետու, Էդիտ Ֆեռնանդիշ, Կարլա Կոուտու, Մոնիկա Գոնսալվիշ, Սոֆիա Վիեյրա (Պաուլա Կրիստինա, 71), Դոլորես Սիլվա (Նոեմիա Ֆիժեյրեդու, 82), Անա Բորժես:

ՀԱՅԱՍՏԱՆ` Աննա Կարապետյան, Հասմիկ Երեմյան, Անի Ղուկասյան (Քրիստինե Հակոբյան, 72), Մարինե Կարապետյան, Լիլիթ Կարապետյան, Սոնա Շահինյան, Արմինե Խաչատրյան, Քրիստինե Մանգասարյան (Տաթեւիկ Մանուկյան, 90+3), Վարդինե Խանզատյան, Քրիստինե Ալեքսանյան (Արփինե Արզումանյան, 46), Գայանե Կոստանյան: 

Զգուշացումներ` Գայանե Կոստանյան, 80, Քրիստինե Հակոբյան, 81, Սոնա Շահինյան, 90+2

Դիտում: 724 | Ավելացրել է: erewanski | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Գրանցվել | Մուտք ]