Главная » 2010 » Ապրիլ » 1 » Արշավինը հնարավոր է բաց թողնի Բարսելոնայի հետ պատասխան հանդիպումը
19:21
Արշավինը հնարավոր է բաց թողնի Բարսելոնայի հետ պատասխան հանդիպումը
Ռուսաստանի հավաքականի և Լոնդոնի "Արսենալի" կիսապաշտպան Անդրեյ Արշավինը կարող է չխաղալ "Նոու Կամպում":

Ինչպես հայտնի է ՉԼ-ի 1/4 եզրափակչում "Արսենալ"-"Բարսելոնա" հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով: Կապտա-նռնագույններից Զլատան Իբրահիմովիչի դուբլին "զինագործներից" պատասխանեցին Թեո Ուոլկոտի և Սեսկ Ֆաբրեգասի դիպուկ հարվածները: Սակայն այդ հանդիպումից հետո "Արսենալը" հայտնվեց բավականին ծանր իրավիճկում: Վնասվածքների պատճառով թիմը արդեն զրկվեց Ուիլիամ Գալլասի և Սեսկ Ֆաբրեգասի ծառայություններից: Այդ խաղի առաջին խաղակեսում, նույնպես վնասվածքի պատճառով ժամանակից շուտ խաղը չկարողացավ շարունակել Անդրեյ Արշավինը, ինչի կապակցությամբ ռուս լեգեոները նշել է.

"Հնարավոր է, որ ես չկարողանամ խաղադաշտ դուրս գալ մոտակա 2-3 շաբաթների ընթացքում: Ես գտնվում էի ու գտնվում եմ բժիշկների հսկողության տակ:Այժմ կարող եմ  միայն մեկ բան ասել. "Արսենալի" ֆուտբոլիստները, անխոս, բնավորություն դրսևորեցին, ինչի շնորհիվել կարողացան փրկել խաղը":

Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 6-ին "Նոու Կամպ" մարզադաշտում:

Դիտում: 358 | Ավելացրել է: MelIsh | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Գրանցվել | Մուտք ]