Главная » 2010 » Ապրիլ » 8 » Առանց Եվրոպայի առաջնության
18:30
Առանց Եվրոպայի առաջնության




Բելառուսական «СПОРТ-ПАНОРАМА»-ն տեղեկացնում է, որ Մինսկում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնության ժամանակ կայացել է նաև Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի կոնգրեսը, որի ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր։


Կոնգրեսն անդրադարձել է նաև Հայաստանին, որը ցանկություն ուներ Եվրոպայի երիտասարդական 2011 թ. առաջնությունը անցկացնել Երևանում։ Սակայն, բելառուսական ԶԼՄ-ն նշում է, որ հայկական կողմը ձգձգել է և չի հաստատել, որ ցանկանում է վերը նշված առաջնությունն անցկացնել իր հարկի տակ։ Այժմ, եվրոպական ֆեդերացիան այլ թեկնածու է փնտրում։


Հայտնի է դարձել, որ Եվրոպայի 2011 թ. մեծահասակների առաջնությունը կկայանա Կազանում, իսկ 2012 թ.՝ Անթալիայում, որտեղ այս տարի կկայանա նաև Աշխարհի առաջնությունը։

armsport.am
Դիտում: 1167 | Ավելացրել է: erewanski | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Գրանցվել | Մուտք ]